Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Դավաճանների թիվը հայաստանում

Դավաճանների թիվը հայաստանում
10.04.2023 | 10:02

Բելոռուսի ԱԱԾ-ն հրապարակել է Բելոռուսում իշխանության զավթման փորձի մանրամասնությունները։
Իշխանության զավթման փորձին մասնակցել է 45 000 հոգի։
Մասնակիցների մեծ մասը եղել են երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել 1 500 հասարակական կազմակերպություների մեջ։
Հեղաշրջման վրա ծախսվել է 7 միլիարդ դոլլար։
Գումարը եկել է Արևմուտքից։
Այս տվյալներն օգտագործելով և Հայաստանի բնակչության՝ Բելոռուսի բնակչությունից երեք անգամ փոքր լինելը նկատի ունենալով կարելի է ընդունել հետևյալը․
Հայաստանում իշխանությունը զավթելուն մասնակցել է 15 000 հոգի։
Դավադրության մեջ ընգրկված են եղել 500 երիտասարդական կազմակերպություններ։
Իշխանության զավթման վրա ծախսվել է մեկ ու կես միլիարդ դոլլար։

Երվանդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ